14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ժառանգությունից» ակտիվություն գործողություններ սպասեք գարնանը. Ր. Հովհաննիսյան

Հայաստանն ամենաբնական տեղը չէ ընդդիմության աշխատելու համար, ընդդիմությունն այստեղ դժվար ու անարդար պայքարի է գնում. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կուսակցությունն ունեցել է հաջող և անհաջող փորձեր: «Հիմա գտնվում ենք ինքնատիպ վիճակում, ու ով էլ լինի՝ մեկ անձն իրավունք չունի դառնալու երկրի սեփականատեր» ,-նկատեց Հովհաննիսյանն՝ ակնարկելով նախագահ Սերժ Սարգսյանին:

Նա հայտնեց, որ իր կուսակցությունը գտնվում է վերակազմավորման ժամանակաշրջանում, ապա հիշեցրեց, որ փայլուն քաղաքացիական ու քաղաքական դեմքեր են տվել հայ հանրությանն ու քաղաքական կյանքին, սակայն ամեն դեպքում քաղաքացին պիտի հասկանա, որ իր դերը շատ մեծ պիտի լինի քաղաքական դաշտում:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը սխալ կանի, եթե շարունակի ինչ-որ կերպով պաշտոնավարել 2018 թվականի ապրիլից հետո: ««Ժառանգությունը» , ինչպես նաև գործընկեր կազմակերությունները, եթե ժողովուրդն այդ պահանջը ներկայացնի, մենք պետք է ամեն ինչ անենք հրապարակային, հանրային քայլերով, որ տեղի չունենա դա» ,-շեշտեց նա:

Վերջինս նկատեց, որ ի տարբերություն ուրիշների՝ իրենք չեն տեսնում Հայաստանի փրկությունը զուտ իրենց մեջ: «Ժողովրդի մեղքը չէ, բայց առանց ժողովրդի ճնշման չի կարող ոչինչ՝ բարի գործ տեղի ունենալ երկրում»:

Նա հորդորեց գարնան ընդառաջ սպասել ակտիվ գործողություններ իր գլխավորած կուսակցությունից: Իր նպատակն է հասնել նրան, որ ունենանք նորմալ ընտրություններ, իշխանություն ու ազգային շահ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ