17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպիսին էին հայտնի քաղաքական գործիչները 20 տարեկանում /ֆոտո/

Policymic-ը հրապարակել է աշխարհին հայտնի քաղաքական մի շարք քաղաքական գործիչների լուսանկարները 20 տարեկան հասակում եւ գրել, թե ինչով էին զբացվում նրանք այդ տարիքում:

Հրապարակվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Իսրայելի վարչապետ Բենջամին Նետանահուի, Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ջոնգի եւ Իրանի նախագահ Հասան Ռաուհանի լուսանկարները:

Վերջինը, օրինակ, այդ տարիքում հասցրել է Թեհրանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրի աստիճան ստանալ: Իրանի այժմյան նախագահը 20 տարեկանում հասցրել է քաղաքական հայացքների համար մի քնաի անգամ ձերբակալվել, գրում է պարբերականը:

Հյուսիսային Կորեայի ղեկավարն այդ տարիքում արդեն սկսած է եղել իր ռազմական կարիերան:

Բրիտանիայի Վարչապետ Քեմերոնը բուհն ավարտելուց հետո հինգ տարի աշխատել է Պահպանողական կուսակցության գիտահետազոտական բաժնում:

Իսրայելի վարչապետը նույնիսկ 20 տարեկանը չլրացած արդեն ծառայելիս է եղել երկրի ռազմական ուժերում:

Բաշար Ասադը 20 տարեկանում սովորելիս է եղել Դամասկոսի բժշկական համալսարանում:

Անգելա Մերկելը, ով նույնպես 20 տարեկանում դեռ ուսանող էր, այդ տարիքում հանդիպել է իր առաջին ամուսնուն` Ուլրիխին:

Վլադիմիր Պուտինն այդ տարիքում նույնպես արդեն աշխատելիս է եղել` նույնիսկ դեռեւս քոլեջը չավարտած:

Եվ վերջապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ավարտելով Կոլումբիայի համալսարանն ու քաղաքագետի մասնագիտություն ձեռք բերելուց հետո տեղափոխվել ու Չիկագո ու սկսել աշխատել, գրում է policymic.com-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ