Բոլորիս երջանկության տոնը. հերոս Սարգիս Ստեփանյան /տեսանյութ/
Մարտական առաջադրանք կատարելիս երկու ոտքերը եւ աջ ձեռքը կորցրած ՀՀ զինված ուժերի սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը հավատի և հզորության կատարյալ օրինակ է: Լավատես ու հայրենասեր հայը այսօր՝ սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում հրավիրված հանդիպման ժամանակ իր խոսքն ուղղեց տարբեր տեսակի վիրավորումներ ստացած և դեռևս վերականգնողական բուժման մեջ գտնվող ապրիլյան պատեարազմի հերոսներին:
«Մեր վիրավոր ընկերների կողքին պետք է լինենք ու բոլորս պետք է համախմվենք, որ օգնենք նրանց վերականգնողական բուժում ստանալ: Անկախությունը այն տոնն է, որը կարող ենք համարել բոլորիս անձնական երջանկությունը»,-ասաց մայոր Ստեփանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: