28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Փոստանջյանը համահայկական ընդվզում է նախապատրաստում (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր Եռաբլուրում ուղերձով հանդես եկավ և հայտարարեց՝ նախապատրաստում են համահայկական ընդվզում: «Հենց այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի, որը պետք է ներառի Հայստանի, Արցախի բոլոր քաղաքները, նաև աշխարհի այն բոլոր քաղաքները, որտեղ ապրում են հայեր: Մենք նման գործընթացի միջոցով անվստահություն ու մերժում ենք հայտարարում այս ապօրինի իշխանություններին, ընդգծում ենք, որ նրանք դավաճան են, և նրանց տեղը ոչ միայն այն է, որ պետք է չլինեն իշխանության մեջ, այլ նաև դատապարտվեն օրենքի և դատարանի միջոցով և գտնվեն համապատասխան վայրերում»,-հայտարարեց Փոստանջյանը:

Հարցին, թե նման հայտ ներկայացնելով արդյոք հաշվարկել են` ունեն ռեսուրս, ոչ միայն «Երկիր Ծիրանին», այլև ընդհանրապես ընդդիմությունը, Փոստանջյանը պատասխանեց, որ այո, ունեն ռեսուրս և իրենց զենքը, ռեսուրսը դա իրենց հայրենակիցներն են: «Այն 25 տարին չբոլորած երիտասարդը՝ Ռոբերտ Աբաջյանը, ով ավելի երիտասարդ է, քան մեր անկախությունը, հենց այդ ռեսուրսն էր, որը պահեց սահմանը: Մենք այն ազգն ենք, ով ազատատենչ է, մենք ազատությունների համար պատրաստ ենք և զոհվել, և հիմնադրել այնպիսի պետություն, որը բոլորինս է լինելու»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն քննարկումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավակնում է շարունակել վարչապետի պաշտոնին մնալ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեր համար կարևոր չէ` Սերժ Սարգսյանն է, Կարեն Կարապետյանն է կամ մեկ այլ անձ, որ կարող  է լինել Տիգրան անունով ՀՀԿ-ից: Մեզ համար կարևոր է, որ այն վերնախավը, որ այս 25 տարիներին գործել է, երբևիցե չպետք է լինի քաղաքական կառավարման մեջ, դա միանշանակ է: Գտնում ենք, որ անունները, եթե փոխվում են, դրանից ոչինչ չի փոխվելու, մենք գտնում ենք, որ պետք է ապամոնտաժենք այս ողջ համակարգը, և տեղը պետք է հիմնադրվի նոր համակարգ»:21687606_1649899718409552_2946507533963355256_n 21751792_1649899725076218_725467062221391767_n 21752058_1649901085076082_2574989770839170342_n 21761443_1649899618409562_2407241217119278793_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ