27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խա՞ղ եք անում

Ներկայացնում ենք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթը ԱԺ նստաշրջանում 2014թ բյուջեի քննարկման ժամանակ՝

Առանցքային դիտողություններ
1. 2014թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում և դրան կից հավելվածներում (982էջ) բյուջեի եկամուտների մասին 6 տող է գրված։ Մինչդեռ Սահմանադրության 76 և 83.5 հոդվածներով նախատեսվում է հաստատել նաև պետական բյուջեի ձևավորման կարգը։ Սա նշանակըում է, որ ԱԺ պարտավոր էր մանրամասնորեն անդրադառնալ նաև 2014թ սպասվող տնտեսական աճին ու դրանից բխող եկամուտներին ըստ տեսակների։

Պետական պաշտոնյաներն այստեղ ընդհանրապես խոսում են իրենց ոլորտների ծախսերի, սպառման մասին։ Որպես կանոն նրանք չեն տիրապետում այս կամ այն ոլորտում, մարզում կամ համայնքում արտադրության ծավալների, գեներացվող եկամուտների, առկա ռիսկերի թվերին։ Ի լրումն այդ ամենի կրակի վրա յուղ է լցվում նաև այստեղ՝ ԱԺ-ում։

Եթե ճիշտը կուզեք իմանալ, ԱԺ պետք է կառավարությանը ետ վերադարձներ այս բյուջեն և պահանջեր, որպեսզի այն ներկայացվեր Սահմանադրության նորմերին համապատասխան։ Սակայն ԱԺ քաղաքական մեծամասնությունն արդեն որերորդ տարին է հովանավորելով Կառավարությանը ըստ էության նպաստում է նրան, որ բյուջեի լիարժեք քննարկում չլինի։

Նմանապես ներկայացված օրենքում չի ապահովվա՚ծ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամտային մասը (Սահմանադրության 106 հոդված)։ Ավելին, օրենքի նախագծի 9-րդ կետի 98-րդ ենթակետում նշվում է, որ եկամտահարկի ու շահութահարկի մասով տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներին հատկացումները կասեցվում են։ Այլ խոսքերով ասած, գործ ունենք Սահմանադրության կոպիտ խախտումների հետ։ 

2. 2014թ բյուջեի ընդհանրական գնահատականն այսպիսին է. 1092 մլրդ դրամ հարկային եկամուտների պայմաններում աճը 2013թ բյուջեի սպասվելիք կատարողականի նկատմամբ կազմում է 11%՝ ուղիղ այնքան, ինչքան տնտեսական աճի և գնաճի արտադրյալն է։ Նկատի ունենալով որ տնտեսական աճի (եթե այն լինի) մեծությունը 5,2% է, իսկ առավելագույն գնաճը 5,5%, ապա ստացվում է, որ ստվերի ու կոռուպցիայի ոչ մի պայքար էլ չի նախատեսվում։ եվ սա մի երկրում, ուր ստվերը կազմում է 39-51%, իսկ կոռուպցիամյի ընկալման ինդեքսով Հայաստանը 174 երկրների մեջ 105-րդ տեղում է։ 

3. Բյուջետային ուղերձի մեծ մասը (տես օրինակ 1-15 էջեր) արդեն որերորդ տարին կրկնվող, ոչինչ չասող բառերի կույտ է։ Արդեն որերորդ տարին է շարունակվում կոնկրետացնել նոր միջուկային բլոկի կոնկրետ առաջարկները։

4. Կառավարությունը 2014թ բյուջեին կից բացատրագրում չի տվել 2013թ աշնան դրությամբ ստեղծված տնտեսական իրավիճակի անաչառ, հստակ վերլուծություն։ Հիշենք 2013թ բյուջեն ներկայացնելիս վարչապետի նշած առաջնահերթությունները՝ սոցիալական ուղղվածություն, անվտանգություն և ենթակառուցվածքների վերականգնում։

Սրանցից ո՞րն է կատարվել։Այսպես, ինչպես ուղերձում, այնպես էլ վարչապետի ելույթում նշված են 2013թ կանխանշած մակրոտնտեսական թվերի թերակատարման այսպիսի պատճառներ. համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցում, էներգակիրների գների բարձրացում։ Իրականությունն այն է, որ համաշխարհային տնտեսությունը 2013թ աճոմ է վերջին տասնամյակում գրանցված միջին տեմպերից ավելի արագ (3,3%), ԵՄ տնտեսությունը այս տարվա երրորդ եռամսյակում անսպասելիորեն աճ գրանցեց, իսկ 2013թ Հայաստան ներկրված միավոր էներգակրի (ինչպես գազային, այնպես էլ հեղուկ վիճակում) գինն ավելի է ցածր է եղել, քան 2012թ։ Խնդիրն այլ է.

Կառավարության ապաշնորհ ներքին տնտեսական քաղաքականության պատճառով ոչ հեղուկ վառելիքի, ոչ էլ բնական գազի շուկաներում մրցակցություն չունենք։ 

5. Կառավարության 2012թ կանխանշած 4,1 և 2014թ համար ծրագրավորած 5,2% աճերը ապրիորի, հաշվարկներով չհիմնավորված թվեր են։ Այսպես, 2013թ 4,1% տնտեսական աճը նորից ստացվել է 2 ոլորտների՝ գյուղատնտեսության և արդյունաբերության թվակնարչությամբ։ Ի դեպ, նույնիսկ պաշտոնական թվերով առաջին 9 ամիսների ՏԱՑ-ը ընդամենը 3.2% է։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը կամ արդյունաբերությանը, ապա ՀՀ ԱՎԾ-ում դասական թվանկարչությունն արդեն փոխարինվել ազատ, ավանգարդիստական թվանկարչությամբ։ Հիրավի անսահման երևակայություն է պետք, ասենք, 300000 տոննա խաղողի կամ էլ շուրջ կես միլիոն տոննա հացահատիկի արտադրության թվեր նկարելու համար։

Այս տարի մենք արդեն առիթ ունեցել ենք այստեղ ԱԺ դահլիճում բանավիճել ԱՎԾ պետի հետ։ Հիշու՞մ եք, երբ ասում էինք, թե ձեր աճի տեմպերով հաշվելիս Հայաստանը պետք է Ռուսաստանից անցած լիներ, մինչդեռ իրականում կենսամակարդակի կամ բնակչության մեկ շնչին ըկնող ՀՆԱ ցուցանիշով մեր և ՌԴ տարբերությունը մեծանում է ի վնաս մեզ, ԱՎԾ պետն այս ամբիոնին դրեց մի դաֆթար, ընդունեց դեմքի լրջագույն արտահայտություն և մոտավորապես ասեց հետևյալը. պոլիտիկանությամբ զբաղվելը ձեր քաղաքական գործիչների գործն է, իսկ մեզ թողեք գործով զբաղվենք։

Իրականում հենց ինքն է պոլիտիկանությամբ զբաղվում, իսկ մենք մասնագիտական վերլուծությամբ։ երբ մենք նույն մասնագիտական վերլուծությունը ներկայացրինք ՀԲ ՀՀ գրնսենյակի պետ պ-ն Ժ.Մ.Հափիին, ապա նա գրավոր խոստովանեց, որ այո Հայաստանի մասով 1990թ մակրոտնտեսական թվերը, հնարավոր է, թերագնահատված են։

Այսինքն, այսօրվա թվերն ուռճացված են։ 

6. Կառավարությոնը որևէ կերպ չի հիմնավորել 2014թ 5,2% տնտեսական աճի ցուցանիշը։ Սա անհավանական է այն պարզ պատճառաբանությամբ, որ վերջին տարիներրին «ներդրումներ/ՀՆԱ» հարաբերակցությունը անշեղորեն նվազում է։ Ուրեմն ի՞նչի հաշվին պետք է ՀՆԱ աճա ապահովվի։ Մի կողմից կառավարությունը պնդում է 2014թ աշխատավարձերի ու թոշակների առաջանցիկ աճի, բյուջեի սոցիալականության թեզի վրա։ Ուղերձի 69-րդ էջում 2014թ համար կանխատեսվում է սպառման առաջանցիկ աճ՝ 3.5%։

Մինչդեռ հաջորդ էջում կանխատեսվում է կապիտալ ներդրումների սոսկ 2.9% աճ։ Ավելին կապիտալ ներդրումները ՀՆԱ կազմում 2012թ 23.8 և 2013թ 22.5%-ից 2014թ կիջնեն 21.8%։ Մյուս կողմից, կարելի էր ենթադրել, որ կառավարությունը փորձելում է տնտեսական աճի հասնել՝ խրախուսելով պահանջարկը (սպառումը)։

Բայց երբ որ նայում ենք 2014-ի տնտեսական աճի կառուցվածքին, ապա այստեղ նախապատվությունը տված է արդյունաբերությանը, գյուղատնտեսության աճը չի փոխվում և մի քանի անկումից հետո ակնկալվում է աճ շինարարության մեջ։ Այսպիսով, 5,2% տնտեսական աճի ոչ մի հաշվարկ չկա։

7. Որոշ թվեր բյուջեի նախագծում գրված են հենց այնպես, համարյա ծաղրելով հասարակությանը, ԱԺ-ին։ Այսպես, ուղերձի 68-րդ էջում կարդում ենք գործազրկության այսպիսի թվեր. 2012թ 17,3, 2013թ 17,2 և 2014թ 17,1%։ Միանգամայն պարզ է, որ, օրինակ, գործազրկության մասով 2012թ չէր կարող լինել 17,3, իսկ 2013թ 17.2% հենց թեկուզ այն պատճառով, որ ըստ ԱՎԾ-ի 2013-ի անցած շրջանում հանրապետությունից մեկնողների և ժամանածների թվերի տարբերությունը կազմում է բնակչության մշտական թվաքանակի 2 և տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ 4 տոկոսը։

8. 2014թ բյուջեի նախագծի մեր հաջոր դիտողությունը վերաբերում է ՄՄ անդամակցությանը։ Սա իր հերթին 2 հիմնախնդիր է ծնում։ Առաջին, եթե Հայաստանն իրոք որոշել է անդամակցել ՄՄ-անը, ապա կառավարությունը և տնտեսավարող սուբյեկտները հսկայական անելիքներ ունեն։ Մասնավորապես, մտնելով ՄՄ Հայաստանը ստիպված է լինելու երրորդ երկրների նկատմամբ կիրառել միջին հաշվով 3 անգամ ավելի բարձր մաքսատուրքեր։

Այստեղ է որկառավարությունը բյուջետային ուղերձում ճյուղ առ ճյուղ պետք է վերլուծած լիներ ՄՄ անդամակցությունից հետո ոլորտում սպասվող փոփոխություները, քննարկումներ իրականացներ տնտեսավարող սուբյեկտների հետ։ Սակայն այստեղ ևս ցուցաբերված է ինչ-որ անլուրջ մոտեցում։ Այս ամենը վերջին ամիսներին խորապես վնասում է ՀՀ մջազգային հեղինակությանը. ժողովրդի կարծիքը չհարցնելը, այս կամ այն միությանը միանալու հայտարարությունները, դրանցից հեշտությամբ հրաժարվելը Հայաստանի մասին աշխարհում ստեղծել են անլուրջ գործընկերոջ իմիջ։

Երկրորդ, ՄՄ-ին անդամակցելու պարագայում Հայաստանը նոր մաքսատուրքերի դեպքում ունենում է բյուջեի եկամուտների էական փոփոխություններ։ երևի տրամաբանական կլիներ, որ մեզ որպես տարբերակ ներկայացվեր բյուջեն՝ հաշվարկված ՄՄ-անը անդամակցելու պարագայում։ Կրկնում եմ, այս բոլորը պետք է արվեր անկախ այն բանից թե արդյոք 2014-ին Հայաստանը կհասցնի անդամակցել ՄՄ-ին, թե՝ ոչ։ Դժբախտաբար բյուջեի նախագծում նշվածը բացակայում է։

Մնում է կառավարությանը հարցնենք. խ՞աղ եք անում։ Վարչապետը շարունակում է Արևմուտքում իրեն արևմտամետ ցույց տալ, իսկ ռուսների մոտ ռուսամետ։ Տուժում է Հայաստանը, տնտեսությունը 2014-ին կարող է հայտնվել շատ ծանր վիճակում, առանց այդ էլ ահռելի արտագաղթը կարող ընդունել Հայաստանից մասսսայական էվակուացիայի բնույթ։

Հարգելի պատգամավորներ, նկատի ունենալով վերը բերված դիտողությունները պետք է բոլորիդ հորդորեի դեմ քվեարկել բյուջեի ներկայացված նախագծին և դնել կառավարության հաժարականի հարցը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ