07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կեղծ քրիստոնյաների պատճառով

Կեղծ Քրիստոնյաների պատճառով շատ մարդիկ հավատքից հեռանում են կես ճանապարհից: Նրանք ասում են «ես ավելի շատ բարի գործեր եմ անում, քան դուք, որ հավատում եք Քրիստոսին, եկեղեցի եք գնում ու ամեն տեսակ վատ բան անում, մարդկանց էլ դատում ու չեք ներում»: Ճիշտ է, Քրիստոսին չես կարող ճանաչել, միայն նայելով այն մարդկանց վարքին, ովքեր իրենց «Քրիստոնյա» են համարում, բայց մենք, Քրիստոսի հետևորդներս, պետք է չափազանց ուշադիր լինենք մեր մտքերի ու վարքի վրա: Որպեսզի ոչ մի մարդ Քրիստոսից չհեռանա մեր պատճառով: Դրա համար Տեր Հիսուսը ահավոր խիստ խոսեց նրանց մասին, ովքեր գայթակղեցնում են մարդկանց:

«Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա պարանոցից կախված լիներ էշի մի երկանաքար և ծովը գցվեր» :

Մարկոս 9:42

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ