17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վրացիները փառաբանում են Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել վրացական Worldsport.ge կայքը:

՛՛Երեք տարի է անցել Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո, որտեղ հայերը հաղթեցին 3-2 հաշվով: Հաջորդ տարի Մխիթարյանը տեղափոխվեց ՛՛Շախտյոր՛՛՝ որտեղ դարձավ լավագույններից մեկը: Հիմա նա Դորտմունդի ՛՛Բորուսիայում՛՛ է: Գերմանական ակումբում նա ստացել է ՛՛Բավարիա՛՛ տեղափոխված Մարիո Գյոտցեի համարը:

Մխիթարյանը տիրապետում է մի քանի օտար լեզուների: Մխիթարյանի հայրը նույնպես լավ ֆուտբոլիստ էր, ով իր որդուն բացի ֆուտբոլից ստիպել է սիրել գիրքը: Այսօր վրացիները չունեն Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ: Եւ ոչ միայն վրացիները, այլ նաեւ ռուսներն ու ուկրաինացիները չունեն այդպիսի մակարդակի ֆուտբոլիստ՛՛,- նշել է վրացական կայքը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ