Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին /ֆոտո/

Շաբաթ օրը Մոսկվայի Սաֆիսա ռեստորանում տեղի է ունեցել «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու պսակադրության արարողությունը: Կարենի եւ Լիլիթի հարսանիքին ներկա են եղել Հայաստանից քաղաքական գործիչներ, ելույթ են ունեցել թե հայկական, թե ռուսական թե արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։
Հարսանիքին հրավիրված են նաև նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Հովիկ Աբրահամյանը:
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից այնտեղ են եղել Թաթա Սիմոնյանը, Քրիստինե Պետելյանը, ռուսականից՝ Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը, Վերա Բրեժնեւան, Սերգեյ Շնուրովը, հարսանիքին ելույթ ունենալու համար Մոսկվա է ժամանել երգիչ Սթինգը։
Հարսանիքը վարել է հաղորդավար Անդրեյ Մալախովը։ Հարսի զգեստի հեղինակը հայտնի դիզայներ Զուհայր Մուրադն է։