27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Էդուարդ Շարմազանով/տեսանյութ/

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ելույթը խորհրդարանում.

 Հարգելի խորհրդարան

  Մեկնարկեց աշնանային նստաշրջանը, որը հագեցած է լինելու թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքական օրակարգերով: Ավելին, խորհրդարանը պետք է ընդունի օրենքներ, որը կապահովի մեր երկրի ամբողջական անցումը խորհրդարանական համակարգին:

    Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ պետք է նշեմ, որ, չնայած, տարին ընտրական էր, բայց թե՛ տնտեսական ակտիվությամբ, թե´ արտահանման և թե´ զբոսաշրջության աճի դրական միտումներն ակնհայտ են: Անելիքները շատ են:

    Հարգելի գործընկերներ,  հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ու ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, անվտանգության խնդիրները շարունակելու են առաջնային մնալ մեր պետության համար:

     Ելնելով վերոնշյալից՝ ևս մեկ անգամ պետք է ամրագրենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այն է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ոչ միայն վերանայման կարիք չունեն, այլ նաև ունեն ընդլայնման միտումներ:

    Հարգելի Խորհրդարան, արտաքին քաղաքական ոլորտում կարևորագույն խնդիրներից է Արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը: Ադրբեջանը շարունակում է մերժել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ խոչընդոտելով խաղաղ   բանակցություններում ակնկալվող առաջընթացը:

    Իսկ առաջընթաց ապահովելու համար Ադրբեջանը պետք է, նախ և առաջ, ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Այդ իրավունքը աստվածատուր է և անքակտելի: Սա պետք է գիտակցեն բոլորը: Արցախի անկախությունն այլընտրանք չունի:

Շնորհակալություն ուշադրության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ