Արցախի նախագահը՝ Թալիշում. Համայնքի նոր առանձնատները ավարտական փուլում են
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց Թալիշ համայնք: Տեղում ծանոթանալով գյուղում իրականացվող շինարարության ընթացքին, նախագահը հանձնարարեց քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս 7 ընկերություն է աշխատում:
Նախագահին զեկուցվեց, որ կան առանձնատներ, որոնց շինարարությունն ավարտական փուլում է և սեղմ ժամկետներում կհանձնվի բնակիչներին: