21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մովսիսյանը հեթ տրիկի հեղինակ դարձավ ՛՛Զենիթի՛՛ դեմ խաղում /վիդեո/

Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացավ առաջնության ամենակարեւոր հանդիպումներից մեկը: Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ դատարկ տրիբունաների ներքո ընդունել էր առաջնության առաջատար Սանկտ Պետերբուրգի ՛՛Զենիթին՛՛:

Խաղը անցավ անչափ դիտարժան պայքարում եւ ավարտվեց տան տերերի վստահ հաղթանակով: Հաղթանակի գործում իր մեծ ավանդն ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով դարձավ Հեթ տրիկի հեղինակ: Ցավոք 58-րդ րոպեին Մովսիսյանը վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը:  

՛՛Սպարտակի՛՛ կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային հավաքակնի եւս մեկ խաղացող Արաս Օզբիլիզը:

Այս հաղթանակից հետո ՛՛Սպարտակը՛՛ վաստակեց 33 միավոր եւ հավասարվեց երկրորդ հորիզոնականում ընթացող ՛՛Լոկոմոտիվին՛՛: Առաջատարը շարունակում է մնալ ՛՛Զենիթը՛՛, ով ունի 36 միավոր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ