02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետի գլխավոր խնդիրը

«Ակտիվացում այսպես, թե այնպես լինելու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ նշելով, որ ամռանը միշտ էլ քաղաքական կյանքում հանգիստ վիճակ է տիրում: «Սեպտեմբերից մինչև ապրիլ 100-ից ավել օրենքներ են ընդունվելու, ինչը նշանակում է, որ շատ ակտիվ քննարկում է լինելու: Լինելու են բյուջետային գործընթացները, նոյեմբերին սպասվում է Եվրամիության հետ նոր պայմանագրի ստորագրումը և այլն: Կյանքն ակտիվանալու է, ակտիվ է լինելու»:

Հարցին, թե արդյոք կարելի է փողոցային պայքար էլ սկսել, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Փողոցային օրակարգը միշտ գալու է նրանից, թե արդյոք խնդիրներն ինչ մակարդակի են: Եթե իշխանությունները հասկանան, որ բացի նրանից, որ Ազգային ժողով են ձևավորել, որտեղ միակարծություն այլևս չի լինելու, այլ այն դառնալու է խնդիր լուծող ինստիտուտ, և այն հարցերը, որոնք  ընդդիմությունը կբարձրացնի, Կառավարությունն ուղղակի արհամարհանքի է ենթարկելու, այլ քննարկելու, հաշվի առնելու, ամեն ինչ կլուծվի այս ինստիտուտների միջոցով: Իսկ եթե ոչ, ապա թող ոչ ոք չմեղադրի, թե ինչու են մարդիկ գտնում այս ճանապարհներ՝ իրենց հարցերը լուծելու»:

Ինչ վերաբերում է վարչապետի  պաշտոնում նախագահի թեկնածությանը, ապա Թևան Պողոսյանն ընդգծեց, որ միևնույն է՝ ՀՀԿ-ականներից որևէ մեկն է լինելու վարչապետի թեկնածուն: «Եթե կուսակցությունը պահելու է լծակները, և միգուցե կթողնեն վարչապետ, բայց որի վրա ավելի ուժեղ ազդեցություն են ունենալու, ի՞նչն է փոխվելու: Խնդիրը սա է, թե ինչպես այնպես անել, որ չլինի այնպես, թե ինչ տարբերություն, թե ով է զբաղեցնում այս պաշտոնը: Ունեն բավարար ձայն իրենց ուզած թեկնածուին առաջ քաշելու համար, և այդ քվեն «ստացել են» հանրության կողմից»:

Վերլուծաբանը նկատեց, որ մեզ առաջնորդներ են պետք, և առաջնորդությունը չկա: «Վարչապետի գլխավոր խնդիրը պիտի լինի, որ ինքը լինի առաջնորդ, որ մարդկանց ոգեշնչի, մարդկանց փոփոխությունների տանի, հարցեր կարողանա լուծել: Եթե առաջնորդության խնդիր չի լինելու, այլ տեխնիկական խնդիր է լինելու, ի՞նչի մասին է խոսքը»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ գործող վարչապետի նշաակման սկզբում ոգեշնչում կար, իսկ հիմա չկա: «Առաջնորդության խնդիր է: Այդ պատճառով էլ մարդիկ ոգեշնչված չեն, ու դրա համար էլ ակտիվ քաղաքական կյանք չկա: Խնդիրն այն է, որ լինի գործընթաց, որն արդյունք կտա, թե չէ այս 26 տարին պիտի բավարար լիներ՝ հասկանալու, որ փողոցով հարց չի լուծվում»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ