«Գնա, մեռի, արի, սիրեմ»-ն այս անգամ չգործեց. աստղային ճեմուղին համալրվեց (ֆոտո, տեսանյութ)
Հանրային ռադիոյի առջեւի պուրակում  գտնվող աստղային ճեմուղին այսօր համալրվեց Հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի երախտավորների անուններով։ Այս քայլը երախտագիտության հավաստիք էր ռադիոյի և հեռուստատեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Այդ անձինք են Երվանդ Երզնկյանը, Ռաիսա Մկրտչյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Լևոն Պարոնյանը, Ստեփան Մարտիրոսյանը և այլք:

Օրվա հերոսներին ծափողջույններով դիմավորում էին նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ղեկավարներն ու աշխատակիցները։ «Մենք անպայման պետք է հիշենք մեր պատմությունը, ավանդույթները եւ հարգանքի տուրք մատուցենք այն մարդկանց, որոնց դերը հայ լրագրության եւ արվեստի զարգացման մեջ անգնահատելի է»,- ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։
 ![]](https://henaran.am/wp-content/uploads/2017/09/unnamed-file-1-545x363.jpg)
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում օրվա հերոսներն ու նրանց ընկերները նշեցին, որ և հպարտ են, և հուզվում են:
 
 
 
 
 
  
Մանրամասները՝ տեսանյութում:
                










































