03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հենրիխն արժանացավ 3 միավորի. իրավիճակը բարդ է /վիդեո/

Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛, զգալիորեն բարդացրեց իրավիճակը: Պատճառը Լոնդոնի ՛՛Արսենալից՛՛ կրած պարտությունն էր:

Խաղն այս անգամ էլ չարդարացրեց երկրպագուների սպասելիքները եւ անցավ հիմնականում իներտ պայքարում: Գրանցվեց ընդամենը 1 գոլ, որը հայտնվեց գերմանական ակումբի դարպասում 62-րդ րոպեին՝ Աարոն Ռեմզիի հարվածից հետո:

Ինչ վերաբերվում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ապա նա մասնակցեց ողջ հանդիպմանը եւ 5 միավորանոց համակարգով արժանացավ 3 միավորի: Դա բավականին բարձր էր ՛՛Բորուսիայի՛՛ խաղացողների շրջանում: Մխիթարյանից բարձր իր թիմակիցներից արժանացել են միայն Քեւին Գրոսկրոյցն ու Մարկո Ռոյսը:

Այս պարտությունից հետո ՛՛Բորուսիան՛՛ իրենց խմբում հայտնվեց երրորդ հորիզոնականում՝ առաջատար ՛՛Արսենալին՛՛ եւ ՛՛Նապոլիին՛՛ զիջելով երեք միավոր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ