27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիշում եմ՝ տուն պիտի գնայինք … Երվանդ Ենգիբարյանի ընկերուհին հարցաքննվել է

Երեւանի Մյասնիկյան պողոտայում վթարի ենթարկված ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը հարցաքննվել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Նա նշել է, որ ոչինչ չի հիշում վթարից, կարծես այդ րոպեները ջնջված լինեն հիշողությունից: “Վաղեմի ընկերներ ենք, Երվանդի ծննդյան օրն էինք նշում, հիշում եմ, որ տուն պիտի գնայինք, բայց էլ ոչինչ չեմ հիշում”,- հայտնել է Մարիամը:

Ինչ վերաբերում է Երվանդ Ենգիբարյանի՝ ալկոհոլ օգտագործած լինելուն, երիտասարդ աղջիկը նշել է, որ չի զգացել, որ նա հարբած լինի: Ի դեպ, Երվանդ Ենգիբարյանին ճանաչողները եւս մեզ հետ զրույցում նշել էին, որ երիտասարդ դերասանը ալկոհոլի հետ սեր չուներ, ի տարբերություն շատ դերասանների, որոնք սիրում են ներկայացումից առաջ մի բաժակ խմել, նրան երբեք չեն տեսել ալկոհոլ օգտագործելուց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ “Վալենսիա” ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Մերսեդես E-320” մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է “Սրբ. Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:

Աղբյուր` news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ