20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ապագա չունեն, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք. վարչապետ

Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի այսօր նիստի ժամանակ տված հանձնարարականներից մեկը վերաբերում էր ոռոգվող հողատարածքների մակերեսների ավելացմանը: «Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների՝ հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիների փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում: Կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը հատկապես պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է որգեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում»,- նշեց վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարապետյանը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին և մարզպետներին մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի տարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն՝ ըստ պատկանելիության:«Խնդիրն ինձ թվում է ՝ շատ պարզ է ձևակերպված, մենք այստեղ շատ-շատ անելիք ունենք, իրականում այն ծրագրերը, որոնք որ նախատեսում ենք գյուղատնտեսության ոլորտում կիրառել, օգտագործել, ապագա չունեն, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք: Եթե հիշում եք՝ մենք ջրային ստրատեգիայի վերաբերյալ ունենք հանձնարարություն՝ փոքր և միջին ջրամբարների կառուցման առումով, պետք է հստակ ջրային կոմիտեի առջև ձևակերպել հանձնարարականը և սահմանել մաքսիմալ հսկողություն»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ