06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

 

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության <<Զիմա>> կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: <<Զիմա>> տարածքից բռնկված հրդեհը դեռ չի մարել: Նախնական տվյալներով՝  250 -ից ավելի  հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Բացի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների և ոստիկանության աշխատակիցներից, ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ այս պահին դեպքի վայրում են գտնվում մարզի համայնքների ղեկավարները՝ բազմաթիվ բնակիչների հետ միասին (մոտ 600 հոգի), ովքեր պատրաստակամ են ցանկացած ծանր տեղամասում իրենց մասնակցությամբ օգնել հրդեհի մարման աշխատանքներին:

 ՀՀ Արարատի մարզպետարան

37461 37462 37459 37463 37460

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ