12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լոռու մարզի 32-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 32-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ բնակչի:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, խոտհարքը հնձելու շուրջ վիճաբանություն է առաջացել համագյուղացիների միջև, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը փայտով հարվածել է համագյուղացի 32-ամյա տղամարդու գլխին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ գանգաթաղի աջից գագաթա-քունքային շրջանի գծային կոտրվածք, սալջարդեր։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վորչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝            համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ