Հայաստանում տղամարդկանց 50 տոկոսը ծխում է.սոցիոլոգ

«Ծխախոտի օգտագործման մարդկանց քանակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 25-րդ տեղ»,-այսօր` օգոստոսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյան:
Ադիբեկյանի փոխանցմամբ` Հայաստանում տղամարդկանց 50 տոկոսը ծխում է: Նրա խոսքով՝ մեկ ծխողն օգտագործում է օրական 12 ծխախոտ, սակայն 2007-ից մինչև 2017 թվականը այդ թիվը նվազել է՝ հասնելով 8-ի:
«Բժիշկների գնահատմամբ՝ օրական 5 անգամ ծխելը վնասակար չի համարվում: Հիմա մենք զբաղեցնում են 25–րդ տեղն աշխարհում, Ադրբեջանը մեզ անցել է, սա նույնպես ունի իր պատճառները, բայց Վրաստանը մեզանից քիչ է ծխում, բայց այստեղ էլ թմրամիջոցներ օգտագործողների թվաքանակը կտրուկ բաձր է Հայաստանի համեմատ: Թմրամոլը չի ծխում, իսկ Ադրբեջանում թմրամիջոցների դեմ պայքարը բերել է նրան, որ կտրուկ ավելացել է ծխողների թիվը»,- նկատում է սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանը նշատեց, որ Հայաստանը ծխախոտ արտադրող երկիր է, իսկ արտադրանքը բավականին թունդ է: Նա շեշտեց, թե կապ չունի, որ ծխախոտի նիկոտինը քիչ է, միևնույն է, վնասը լուրջ է: Սոցիոլոգը սեփական փորձով գիտի, որ ծխախոտի գնի բարձրացումը ծխելու դեմ պայքարում լուրջ փոփոխության չի բերի:
«Արտերկրում ծխելու դեմ լուրջ պայքար կա, աշխատանքի ընդունելիս ծխող մարդուն կամ չեն ընդունում, կամ 30 տոկոս պակաս են վարձատրում, քանի որ ծխող մարդը ծխելու վրա ավելորդ ժամանակ է անցկացնում: Այն ծխախոտը, որ մեզ մոտ արժե 1 դոլար, արտերկրում արժե 3 դոլար, բայց եթե մեզ մոտ ծխախոտի գինը բարձրացնեն, ապա երեխաները տանը հաց չեն ունենա, քանի որ մարդիկ ծխելը չեն դադարի»,- հավելեց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով՝ աշխարհում 1 մլրդ 200 հազար մարդ ծխում է, այսինքն՝ ամեն 6-րդ մարդը ծխող է: Ըստ Ահարոն Ադիբեկյանի ունեցած տվյալների՝ աշխարհում ծխախոտի օգտագործման պատճառով տարեկան 5-6 մլն մարդ է մահանում, ավելին՝ 2030 թվականին մահացությունների թիվը կհասնի 10 մլնի:
ՀՀ-ում ծխախոտի գնի բարձրացումը Հայաստանում 50 տոկոս ծխողների ցուցանիշը չի փոխի: Նրա գնահատմամբ՝ համակարգային հարված պետք, քանի որ մարդ մեկ օրում ծխելը չի կարող թողնել: