12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գյումրին կրիմինալ քաղաք չէ. Շիրակի մարզի դատախազ /տեսանյութ/

Շիրակի մարզում ավելացել է հանցագործությունները,, բայց նաև բացահայտումների թիվն է աճել:  Այս մասին  նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ իր  6-ամսյա գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս:

2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 632 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի է 88-ով․ նախորդ տարի գրանցվել է 544 դեպք։ «Ճիշտ է, ունենք հանցագործությունների թվի աճ, բայց նաև ունենք բացահայտման ցուցանիշով բարելավում: Անցած տարի բացահայտման ցուցանիշը 87 տոկոս էր, այս տարի 88,4 տոկոս։ Մենք նաև ունենք նույն ժամանակահատվածում մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ․ անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 195 հանցագործություն, այս տարի 217։ Բայց հանցագործությունների հետ կապված նույնպես ունենք բացահայտման ցուցանիշի աճ․ այս տարի արձանագրվել է մոտավորապես 94 տոկոս բացահայտում»,- այսօր լրագրողներին հաշվետվություն ներկայացրեց դատախազը։

Գյումրիում հնչած կրակոցների մասով դատախազը տեղեկացրեց՝ շախմատի տան մոտ հնչած կրակոցների փաստով կա հարուցված քրեական գործ և որպես մեղադրյալ ներգրավված անձ: «Այս պահին ես ցուցում եմ տվել, որպեսզի գործն ուղարկվի դատարան, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, նաև ունենք որպես մեղադրյալ ներգրավված անձիք, ընդ որում, 2 անձ գտնվում են կալանքի տակ, որպես խափանման միջոց է նշանակվել կալանավորումը, 1 անձ գտնվում է հետախուզման մեջ»:

Շիրակի դատախազը նաև նշեց, որ գողություններն ու հափշտակություններ կատարվել են ինչպես բնակարաններից, այնպես էլ ավտոմեքենաներից ու խանութներից։ Այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը ևս բարձր է նախորդ տարիների հետ համեմատ։ Զգալի շատ են գողությունների դեպքերը տրանսպորտային միջոցներից։ Նկատենք, որ ըստ դատախազի տվյալների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը բավական շատ է, նրանք մեծամասամբ գողությունների, հափշտակությունների հեղինակներ են։

Վիճակագրական տվյալներով՝ մարզում անչափահասների իրականացրած  հանցագործությունների մեծ մասը թալանի ու գողության հետ է կապված: Մարզում աճ է գրանցվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի՝ այս տարի 41 դեպք է գրանցվել՝ անցած տարվա 34-ի փոխարեն:

Լրագրողի այն հարցին, թե Գյումրին կրիմինալ քաղաք կարելի է համարել, Կարեն Գաբրիելյանը պատասխանեց. «Միանշանակ ասում եմ, որ Գյումրին կրիմինալ քաղաք չէ, ինչ է նշանակում՝ մյուս տարածքներում չունե՞նք հանցագործություններ՝ ընդհակառակը՝ մյուս տարածքներում առավել շատ են հատկապես ծանր հանցագործությունները՝ սպանությունների, ծանր մարմնական վնասվածքների դեպքերը, իսկ մեր մարզում անցած տարի ունեցել ենք 15 դեպք ծանր մարմնական վնասվածք հասցնելու, իսկ այս տարի 2՝ սա կտրուկ նվազում է ու այդ 2 դեպքն էլ բացահայտված է»:

                Նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի դեմ ևս՝ մեղադրանք էր  առաջադրվել:  Դաշնակցական մարզպետին մեղադրում էր Օրինաց Երկիր կուսակցության անդամ  դպրոցի տնօրեն Գոհար Շահբազյանը:  Գործը կասեցվել է հանցակազմ չլինելու պատճառով, իսկ Վարդան Ղուկասյանի տղայի գործով  չճշտված հանգամանքներ կան.

 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ