13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քննություն է տարվում ՝պարզելու Արթուր Հարությունյանի բնակարանի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Արթուր Հարությունյանի բնակարանի ուղղությամբ  արձակված կրակոցների դեպքի հանգամանքները:

2017թ. հուլիսի 27-ին՝ժամը 14:25-ին , հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի պատուհանին և պատերին  կան կրակոցների  հետքեր:

Նախնական քննությամբ պարզվել է, որ բնակարանը պատկանում է 1975թ. ծնված Արթուր Հարությունյանին (Պալաչ մականվամբ), ով իր ընտանիքի հետ միասին մեկնել է ՀՀ-ից, իսկ բնակարանի բանալին գտնվել է  եղբոր մոտ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն,   նշանակվել է դատաապրանքագիտական, հետքաբանական  և դատաձգաբանական համալիր փորձաքննություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ