28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Շամիրամում կրակոցներից վիրավորվածներից մեկը վիրահատության ժամանակ մահացել է

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրակրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ: 3-ըտեղում զոհվել է, 8-ը` վիրավորվել:

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանի հաղորդմամբ` 6 վիրավոր տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բժշկական անհետաձգելի օգնություն:Նրանցից 3-ը, առավել ծանր վիճակում գտնվող,Աշտարակի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3-ը շարունակում է բուժումը Աշտարակի բժշկական կենտրոնում:Ունեն վերջույթների հրազենային վնասվածքներ, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության, կյանքին վնաս չսպառնացող:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ տեղափոխված 3 վիավորից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ինը` ծանր: Այս պահին վերջինիս վիրահատում են:

Գյուղապետի տեղեկացմամբ` վիրավորներից 2-ը սեփական միջոցներով տեղափոխվել են Երևան` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից 1-ի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել:Վիրահատության ժամանակ նա մահացել է: Մյուս վիրավորի վիճակը կայուն է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ