14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում բնական հավելաճը հասել է ռեկորդային ցածր թվի․ Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է․ «Հայաստանի մշտական բնակչության թիվը պաշտոնական տվյալներով այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պակասել է 6 հազար 200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15 հազարով: Բայց Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին ահազանգող միակ ցուցանիշը չէ. շարունակում է նվազել ծնելիությունը՝ 6.7 տոկոսով, փոխարենը աճել է մահացությունների ցուցանիշը՝ 2.1 տոկոսով: Արդյունքում բնական հավելաճը, կարելի է ասել, հասել է ռեկորդային ցածր թվի՝ 2 հազար 460-ի: Ու եթե այս պատկերին «գումարում ենք» Հայաստանից այս կես տարվա ընթացքում մեկնած ու չվերադարձածների թիվը՝ 75 հազար 625 ՀՀ քաղաքացի, պատկերն ավելի ողբերգական է դառնում»,-գրում է թերթը:           

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ