27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ը շարունակում են հացադուլը.պահանջում են

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարդան Գերավետյանը արդեն 8 օր հացադուլի մեջ է:

ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից  Henaran.am-ը տեղեկացավ, որ Վարդան Գերավետյանի առողջական վիճակը բավարար է: Նշենք, որ Վարդան Գերավետյանի կոկորդի շրջանում հայտնաբերվել էր խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն:

Վարդան Գերավետյանի հացադուլին է միացել «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանը:

Նրանց պահանջներն են.

1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին եւ բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման համար։

2) Առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերի» անդամներին, տեղափոխել նրանց ընդհանուր բանտախցերից առանձնացված բանտախցեր։ Պատճառաբանությունը հետեւյալն է՝ Առաջին իսկ օրերից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շրջանառության մեջ դրվեց այն միտքը, թե իբր իշխանությունները ուզում էին համաներում հայտարարել, սակայն «Սասնա ծռերի» պատճառով չեն իրականացնում, այդպիսով փորձելով թշնամանք սերմանել «Սասնա ծռերի» անդամների եւ մյուս կալանավորված անձանց միջեւ։ Բացի այդ ինչ սկսվեց մեր գործերով դատավարությունը հաճախակի դարձան «Նուբարաշեն» ՔԿՀ (կողմից) վերահսկող մարմինների կողմից եւ ներկայությամբ խուզարկությունները հատկապես այն խցերում, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի անդամները, ինչը ապագայում հանգեցնելու է լարվածության եւ չի բացառվում՝ նաեւ բախումների։ Չնայած այն բանին, որ «Սասնա ծռերի» եւ այլ կալանավորների միջեւ միշտ եղել են բարիդրացիական եւ նույնիսկ ջերմ հարաբերություններ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գործողությունները արվում են միտումնավոր եւ չակերտավոր արդարադատության ճիրաններում հայտնված առանց այն էլ ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող կալանավորված անձանց դժգոհությունը առաջացնելու նպատակով։

3) Դատարանում «Սասնա ծռերի» նկատմամբ կիրառված բռնությունները, որոնց ականատես եղավ հանրությունը, մենք գնահատում ենք ահաբեկչություն ոչ թե «Սասնա ծռերի», այլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ընթացքում դատարանի վարչական շենքում, նույնիսկ դահլիճից սկսած բացահայտ կերպով բռնություն կիրառվեց ոստիկանության կողմից «Սասնա ծռերի» անդամների հանդեպ, ինչին հանցավոր կերպով անհաղորդ մնաց արդարադատության իրականացմանը կոչված դատական իշխանությունն ի դեմս նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի։ Այստեղից, ինչպես նաեւ պաշտպանական կողմի իրավունքների բազմաթիվ խախտումներով ընթացող «դատավարության» ընթացքից բոլորիս պարզ է, որ արդարադատություն ընդհանրապես գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, ինչի մասին մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք եւ նման կերպ կանխակալ եւ ակնհայտորեն ուղղորդվող «արդարադատությունից» մենք եւ հայ ժողովուրդը որեւէ ակնկալիք չունենք եւ ունենալ չենք կարող։ Այդ իսկ պատճառով իշխանությանը այս մասով որեւէ պահանջ չենք ներկայացնում, դա բացարձակ իմաստազուրկ է։

4) Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ պահանջում ենք իրականացնել քննություն պետական գործակալների կողմից կայացված ապօրինի որոշումների, ապօրինի գործողությունների եւ անգործության հետեւանքով Արթուրին պատճառված մահվան կապակցությամբ»,-ասված է հայտարարությունում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ