Սամվել Բաբայանի գործով դատական նիստի օրը հայտնի է
Սամվել Բաբայանի եւ մյուս 6 անձի՝ Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի, Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի, Դավիթ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը կկայանա հուլիսի 31-ին՝ ժամը 15:00-ին: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Նշենք, որ դատական նիստը կկայանա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ եւս վեց անձի վերաբերյալ քրեական գործը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն: