27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հավատացե՛ք՝ ամենաբարդ մասնագիտությունը մարդ լինելն է»

 
 
Նախորդիվ առիթ ունեցել ենք զրուցելու ժողովրդական երգիչ, երիտասարդ աշուղ Հրանտ Մուրադյանի հետ:
Այս անգամ մեր թղթակիցը բլից հարցեր է ուղղել երգչին՝ փորձելով նրան բացահայտել նորովի:
 
-Ձեր սիրած գույնը:
-Ծիածանագույն:
-Սիրած բույրը:
-Սիրում եմ գարնան բույրը:
Սիրած ուտեստը:
-Սննդի հարցում բծախնդիր չեմ: Երբ քաղցած եմ՝ կարող եմ ուտել յուրաքանչյուր ճաշատեսակ:
-Սիրած ըմպելիքը:
-Ջուր:
-Սիրած ոգելից խմիչքը:
-Գարեջուր:
-Տղայի՝ Ձեր սիրելի անուները:
-Հայկ, Դավիթ, Տիգրան:
-Աղջկա ՝ Ձեր սիրելի անուները:
-Շուշանիկ, Հասմիկ: Ինձ մոտ այսպես է. եթե աղջիկն արտաքնապես գեղեցիկ է, ուրեմն նրա անունը ևս ինձ համար գեղեցիկ է:
-Սիրած կինոնկարը:
-Սիրում եմ հայկական ֆիլմերը, հատկապես «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն»:
-Սիրած մուլտֆիլմը:
-«Առյուծ արքան»:
-Սիրած դերասանը:
-Մհեր Մկրտչյան:
-Ի՞նչ է Ձեզ հունից հանում:
-Հիմարությունը: Ինձ հունից հանում են հիմար մարդիկ, խրոնիկ հիմարությունը:
-Սիրած գիրքը:
-Վերջին շրջանում առավելապես կարդում եմ իմ մասնագիտությանը վերաբերող գրքեր: Այս պարագայում կառանփնացնեմ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները զետեղող գիրքը:
-Սիրած բանաստեղծությունը:
-Սիրում եմ Պարույր Սևակի գրվածքները:
-Սիրած բանաստեղծը:
-Սևակ, Համո Սահյան:
-Մարդու մեջ ո՞ր հատկանիշն եք կարևորում:
-Մարդն առաջին հերթին պետք է կարողանա մարդ լինել: Հավատացե՛ք՝ ամենաբարդ մասնագիտությունը մարդ լինելն է:
 
Զրուցեց Հասմիկ Բալեյանը
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ