27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառահատումներից հետո «Դիլիջան ազգային պարկ»-ը նոր տնօրեն ունի

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ և ներկայացրել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արմեն Աբրահամյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարն ասել է. «Ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից պետք է գործի կարգապահ և օրենքի սահմաններում, քանի որ աշխատակիցների վարքը և գործադրած ջանքերը մեծ նշանակություն ունեն ապօրինի ծառահատումները կանխելու գործում: Յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր ծառ մեր պետության, ժողովրդի և մեր զավակների ժառանգած բարիքն է, և որ ազգային պարկը կարող է շատ մեծ եկամուտներ ապահովել կողմնակի անտառօգտագործման համակարգեր ներդնելով, ռեկրեացիոն և հանգստի գոտիներ կազմակերպելով: Հիմնական շեշտադրումը լինելու է ազգային պարկի էկոլոգիական արժեքները մարդկանց եկամտի ապահովման աղբյուր դարձնելը: Պետք է աշխատանքներ տանել հասարակության հետ, որպեսզի իրենց եկամտի աղբյուրը տեսնեն անտառը պահպանելու և ոչ թե ոչնչացնելու մեջ»:
Արմեն Աբրահամյանն իր ողջույնի խոսքում հորդորել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որ յուրաքանչյուր աշխատակից կատարի իր ֆունկցիոնալ պարտականությունները, որպեսզի միասնական աշխատանքի շնորհիվ կարողանան հասնել այն արդյունքին, ինչն այսօր դրված է «Դիլիջան» ազգային պարկի առջև:

Հիշեցնենք, «Դիլիջան ազգային պարկում» վերջերս ծառահատումներ են իրականացվել, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ