Պաշտոնական Բաքվին ապտա՞կ կհասցնեն
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդուարդ Նալբանդյանի մասնակցությունը Գանձասարի վանքի օծման 777-րդ տարեդարձին,որը տեղի է ունեցել հուլիսի 21-ին,մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում…Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ,իր տգիտությամբ հայտնի Հիքմեթ Հաջիևը հայտարարությամբ է հանդես եկել և մեղադրել Հայաստանին պատմությունը քաղաքականացնելու և կեղծելու մեջ…Ամենազավեշտալին այն է,որ սույն թուրք-ազերին,նախ վանքը տեղակայել է Քելբաջարի շրջանում,որն արվում է միտումնավոր…Բաքվում ցանկանում են միջազգային հանրությանն այնպես ներկայացնել,որ վանքը ոչ թե նախկին ԼՂԻՄ-ի տարածքում է գտնվում,այլ ազատագրված Քարվաճառում(Քելբաջարում)…Հաջևը վանքն անվանում է “Գյանջեսեր” և այն ներկայացնում է որպես աղվանական եկեղեցի…Սակայն ամենածիծաղելին նրանում է,որ Հաջիևն իր հայտարարության մեջ նշում է,որ “հայերը սեփականաշնորհում են ադրբեջանցիներին պատկանող քրիստոնյա և մահմեդական տաճարները… “Հաջիևը նաև զառանցում է այն մասին,որ վանքի ճարտարապետությունը ոչ մի կապ չունի հայկական ճարտարապետության հետ…
Թե ո՛վքեր են Գանձասարի իրական տերերը շատ լավ ներկայացված է բազմաթիվ լուրջ հոդվածներում և աշխատություններում…Սակայն հետաքրքիր է Բաքվի տրամաբանությունը…Գանձասարի վանքի պատերին բազմաթիվ հայալեզու արձանագրություններ կան…Հետաքրքիր է,ազերիները կարող են բացատրել ո՞վ է դրանց հեղինակը…Տխրեցնեմ Բաքվի ԱԳՆ-ի անգրագետ մամլո խոսնակին և ևս մեկ անգամ պարզաբանեմ,որ Գանձասարի վանքի ճարտարապետությունը հայկական է և 10-13-րդ դարում կառուցված բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր նույն ճարտարապետությունն ունեն…Հատկանշական է,որ Բաքուն առաջին անգամ է այդ մակարդակով Գանձասարի վանքն անվանում “Գյանջեսեր”…Երկար-բարակ չեն մտածել…Քանի որ պատմական Գանձակը,որի հիմքում ընկած է ԳԱՆՁ բառը,հիմա անվանում են Գյանջա,ապա Գանձասարը,որը հիմքում ևս ընկած է ԳԱՆՁ բառը,ինչպես նաև ՍԱՐ-ը,Ալիևի գրպանային պատմաբանները որոշել են վերանվանել “Գյանջեսեր”-ի…
Արցախյան գոյամարտի տարիներին մահմեդականացված “քրիստոնյա” ադրբեջանցիները բազմիցս են գնդակոծել Գանձասարի վանքը…Նույն “քրիստոնյա” ադրբեջանցիները Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին պղծել էին՝այն դարձնելով զինապահեստ…Խորհրդային տարիներին ազերիները քարուքանդ էին արել Արցախի և Աղվանքի տարածքում գտնվող շատ եկեղեցիներ և վանքեր,իսկ 2005 թ-ին Նորվեգիայի կառավարության տրամադրած գումարներով այնպես էին վերանորոգել Նիժ գյուղում գնտվող “քրիստոնյա ադրբեջանցիների” աղվանական եկեղեցին,որ Բաքվում Նորվեգիայի դեսպանն այն անվանել էր վանդալիզմ և չէր գնացել վերաբացմանը…Ջուղայում գտնվող խաչքարերը ևս “ազերի-քրիստոնյա” Իլհամ Ալիևն անվանում էր աղվանական խաչդաշեր և իրենց պատմության ժառանգություն էր համարում,սակայն նույն 2005 թ-ին չգիտես ինչու մահմեդական ադրբեջանցիները որոշեցին ոչնչացնել իրենց քրիստոնյա նախնիների պաշտմության ժառանգությունը…Տեսնես ինչու եմ ոչնչացնում…Ոչնչացնում են,քանի որ իրենք լավ գիտեն,որ ոչ մի կապ չունեն քրիստոնեության և ուդիների հետ,որ իրենք եկվոր են այստեղ…
99-ամյա ադրբեջանցի ազգը ունենալով այնպիսի հարևաններ ինչպիսիք են հայերը, պարսիկները, վրացիները, թալիշները, ուդիները,լեզգինները և այլն, ահավոր վիճակում է հայտնվել և տառապում է “չհնեցված” բարդույթից…Այդ իսկ պատճառով էլ գողանում է հայերի,պարսիկների,վրացիների և այլ բնիկ ազգերի պատմությունը,արվեստի տարբեր ճյուղերը,խոհանոցը և այլն…Գողանում է նույնիսկ մարդկանց,օրինակ՝Կիրակոս Գանձակեցուն,Նիզամիին և այլն…
Գանձասարի սեփականաշնորհման գործընթացը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին,երբ վանքի հարևանությամբ գտնվող Վանք գյուղը ազերի թուրքերը վերանվանել էին սկզբից Վանկլուի,իսկ հետագայում՝Վյանգլիի…
Զավեշտալին նրանում է,որ ադրբեջանցիները,որոնք իրենց պատմությունը հնացնելու նպատակով իրենց նույնիսկ գյաուրների՝քրիստոնյաների ժառանգորդ են անվանում, նույնիսկ մահմեդական չեն…Սրանք իրենց “ծնողների”՝Աթաթուրքի և Լենին նման անհավատ աթեիստ են…Սրանց միակ կրոնը նավթն է…
Հ.Գ.Շատ լավ կլինի,որ Արցախում և Երևանում կազմակերպվի Գանձասարի վանական համալիրին նվիրված միջազգային գիտաժողով ու բավական “բարձր” գիտական մակարդակով Բաքվին ևս մի ապտակ հասցվի…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:
Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար: