20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սամվել Բաբայանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

Սամվել Բաբայանի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, իսկ գործով դատավորն էլ Արշակ Վարդանյանն է: 
Ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Իսկ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր: Այս գործով անցնում է 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ: Մյուսների նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրություն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ