20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է Թուրքիայի դեմ գործող կազմակերպություններին օժանդակելու մեջ

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մի շարք  կոշտ հայտարարություններ է արել Գերմանիայի հասցեին:

«Գերմանիան  հանդիսանում է այն երկիրը, որտեղ  մեր դեմ գործող  գրեթե բոլոր ահաբեկչական խմբավորումները վերսկսում են իրենց գործունեությունը»,- ըստ «CNNTurk» լրատվակայքի՝ ասել է  Չավուշօղլուն:

Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման ժամանակ թուրք նախարարը  զգուշացրել էր գերմանական կողմին, որ  Թուրքիայի հետ  տնտեսական սպառնալիքներով խոսելը սխալ քայլ  է: Չավուշօղլուի կարծիքով՝ «Թուրքիայի հասցեին նման սպառնալիքներ հնչեցնելը  հարիր չէ  լուրջ երկրին»:

Միջանկյալ նշենք, որ թուրք-գերմանական հարաբերությունների վատթարացման հետևանքով Գերմանիայի արտգործնախարարությունը խորհուրդ էր տվել  ներդրումներ չանել  Թուրքիայում, ինչպես նաև կոչ էր արել վերանայել ԵՄ-ի կողմից Թուրքիային ցուցաբերած ֆինանսական օգնությունը:

«Գերմանիան ամենալավը գիտի, որ պատմության ընթացքում ստեղծված բոլոր թուրքական պետությունները՝ այդ թվում Թուրքիայի Հանրապետությունը, ոչ մի սպառնալիքի և շանտաժի չեն ենթարկվել:  Այդ  պատճառով  պետք է իմանան, որ  այդ սպառնալիքներին և շանտաժներին Թուրքիայում չեն  պատասխանի»,-հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ