27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շաբոյանը ԱՄՆ Առեւտրի ներկայացուցիչների հետ քննարկել է մտավոր սեփականության պաշտպանության հարցերը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ԱՄՆ Առեւտրի գրասենյակի ներկայացուցչության բարձրաստիճան պաշտոնյաներ Դանիել Մուլանին, Ջեյսոն Բունտինին եւ Քարիշա Կույպերսին:

ՏՄՊՊՀ-ից   հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներ, մասնավորապես օրենսդրական բարեփոխումներին, մտավոր սեփականության պաշտպանությանն ու օտարերկրյա նոր ներդրումային ընկերությունների մրցակցային հնարավորություններին առնչվող հարցեր:

Իր խոսքում Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի գծով ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Լ. Դանիել Մուլանին կարեւորեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքները տնտեսական տիրույթում խաղի հավասար պայմանների, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության եւ արդարացի մրցակցության ապահովման հարցերում, ինչը նրա խոսքով շահեկան կլինի Հայաստանում բոլորի համար եւ նոր հնարավորություններ կբացի օտարերկրյա ներդրումների համար:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը իր գոհունակությունը հայտնեց պաշտոնյաներին՝ տնտեսական մրցակցության խնդիրները կարեւորելու, ինչպես նաեւ արդյունավետ համագործակցության համար: Ա. Շաբոյանը անդրադարձել է Հայաստանի մրցակցային մարմնի առաջնահերթություններին՝ ներկայացնելով այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել եւ էական խնդիրներ են լուծվել:

Մասնավորապես, ՏՄՊՊՀ նախագահը խոսել է մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում առաջացած խնդիրներից՝ նշելով, որ երբեմն այս կամ այն ապրանքային նշանի գրանցման միջոցով որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձում են մուտքի խոչընդոտներ ստեղծել:

 

Որպես օրինակ Ա. Շաբոյանը ներկայացրել է վերջերս ՏՄՊՊՀ վարույթում գտնված երկու գործեր, որոնք առնչվում են ամերիկյան ՝ «BURGER KING» եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունների Հայաստանի ներկայացուցչությունների գործունեությանը: Հարուցված վարչական վարույթի արդյունքում Մրցակցային հանձնաժողովը պաշտպանել է վերոնշյալ ընկերությունների շահերը: ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձել է նաեւ Համաշխարհային մրցունակության զեկույցի գնահատականներին, որի համաձայն Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ տարեցտարի զգալի առաջընթաց է արձանագրվում:

Երկուստեք ընդգծվել է տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության սերտացման եւ նոր երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ