15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարդավառին սեռական ոտնձգու­թյան փորձ է արվում. Հայկական Ժամանակ

ՀՀ ոստիկանությանը չի պատրաստվամ առաջիկա Վարդավառի տոնին վերա­նայել սովորական աշխտառճը ու հերթապահու­թյան սկզքունքները:

Այս մասին պարզ դարձավ լրատ­վական ծառայությունից տրա­մադրված կարճ մեկնաբանությու­նից, երբ հետաքրքրվեցինք, թե ոստիկանությունն ինչպես է արձա­գանքում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպդության բաց նամակին, որն ուղղված է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ամեն տարի ամռանը Հա­յաստանում մեծ ցնծությամբ նշվում է Վարդավառի տոնը, որը հասարակության մեջ հայտնի է նաեւ «ջրոցի» անվամբ: Սակայն, ցավով պետք է նշենք, որ վերոնշյալ տոնի՝ իրար ջրելու արարողությունը շատ հա­ճախ վերածվում է խուլիգանության մասնավորապես առիթ հանդիսա­նալով տղամարդկանց համար կա­նանց հանդեպ բռնություն գործադ­րելու: Ջրոցիի մասնակիցները, խե­ղաթյուրելով Վարդավառի տոնի ողջ խորհուրդը, խոչընդոտում են
քաղաքացիների ազատ տեղաշ­արժին եւ վարորդների անվտանգ երթեւեկությանը, անհարգալից վե­րաբերմունք են ցուցաբերում պատահական անցորդների հանդեպ թիրախավորելով հատկապես կա­նանց:

Հիմնվելով վերոնշյալ տոնի անցկացման նախորդ տարիների փորձի վրա կարող ենք փաստել, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ տղա­մարդիկ, հակառակ կանանց ցան­կության, ջուր են լցրել նրանց վրա, բռնի կերպով նետել են նրանց ջրի մեջ, հրմշտել են, բրթել, հպվել, ընդ­հուպ մինչեւ սեռական ոտնձգու­թյան փորձ կատարել»:

Մասնավորապես Երեւանում Վարդավառն այս տարի նշվելու է հուլիսի 23-ին: Հասարակական կազմակերպությունը ոստիկանու­թյանը հորդորում է լինել առավել զգոն եւ պաշտպանել ՀՀ քաղաքա­ցիներին՝ մարդու իրավունքները ոտնահարող հ արժանապատվու­թյունը նսեմացնող արարքներից: «Ցանկացած միջոցառման ժա­մանակ ոստիկանությունն ուժեղաց­ված ծառայություն է իրականաց­նում եւ ապահովում հասարակա­կան կարգը»,- ի պատասխան հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ