27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ձեռքներդ հեռու պահեք Արցախից. Շարմազանովը՝ Չավուշօղլուին (տեսանյութ)

«Չավուշօղլուն հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ է, մի ներկայացուցիչ է, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որի երկրի պառլամենտում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ծեծի են ենթարկվում, մի պետությունը է, որը բացահայտ աջակցել և աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը: Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից, Թուրքիան անելիք չունի արցախյան հիմնահարցում և մի օր ուզի, թե չուզի՝ պիտի ճանաչի Արցախի հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ, որովհետև աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի ճանապարհով»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:

«Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն՝ ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից, որն, ի դեպ, ԵՄ անդամ երկիր է»,-հավելեց նա, ապա հորդորեց. «Ձեռքներդ հեռու պահեք Արցախից»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ