27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ԵԱՏՄ-ից դուրս գալը մեծ վնաս կհսացնի ՀՀ տնտեսությանը» (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր, ամփոփվել են աշխատանքները. այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում ռուսերենը Հայաստանում որպես երկրորդ պետական լեզու հռչակելու ռուս գործընկերների հայտարարություններին, նա պատասխանեց. «Մենք մեր կարծիքը շատ հստակ ունենք, դա նույնիսկ քննարկման ենթակա հայտարարություն էլ չէ, ամոթ էլ է այդ մասին քննարկում ծավալել, ՀՀ ի մեկ լեզուն հայերենն է»:

Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի հայտարարություններին, թե ՀՀ-ն պիտի դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա Շարմազանովը նախ նկատեց, որ ՀՀ-ի անդակցումը ԵԱՏՄ-ին միայն քաղաքական որոշում չի եղել, դա առաջին հերթին որոշվել է՝ ելնելով տնտեսական հաշվարկներից: «Ավելի լավ կլինի, որ մեր գործընկերները ոչ թե էմոցիոնալ, զգացմունքային հայտարարություններ անեն, այլ փաստերով խոսեն: Մենք հստակ հաշվարևկներ ենք արել, թե ինչ կշահի մեր գյուղացին, ներդրողը, ՀՀ տնտեսությունը, մենք միացել ենք 170 միլիոնանոց շուկային, 23 տոկոսով ավելացել է արտահանումը, ավելացել է նաև զբոսաշրջիկների թիվը, որի մեծամասնությունը ԵԱՏՄ երկրներից է, Արցախի հանրապետությում է ավելացել զբոսաշրջիկների թիվի, որոնց մեծ մասը կրկին ԵԱՏՄ երկրներից են, մենք չպիտի կատարենք քաղաքական հայտարարություններ առանց լուրջ հիմնավորումների»,-հավելեց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամգրումը դրական է, սա նաև նոր ներդրողներ ներգրավելու շատ լավ ակումբ է: Նա նաև համաձայնեց՝ խնդիրներ, ինչպես ամեն մի միությունում, այստեղ էլ կան, կարող են լինել: «Իսկ ո՞ր միությունում խնդիրներ չկան, ԵՄ-ո՞ւմ, ՆԱՏՕ-ո՞ւմ, կան:

Թող մեր ընդդիմադիր գործընկերներն էլ հաշվարկներ անեն, մենք ունենք հստակ մեր հաշվարկները, եթե նրանք էլ ունեն, թող հստակ ներկայացնեն այդ հաշվարկները, և եթե կարող են կոմպենսացնել վնասները, թող ցույց տան»,-ասաց նա:

Է. Շարմազանովը նաև հիշեցրեց, որ ԵՏՄ-ին միանալուն միայն ը ՀՀԿ-ն չէ կողմ քվեարկել, այլ խորհրդարանի մեծամասնությունը:

«Իսկ գյուղացիներին ու քաղաքացիներին հարցրե՞լ են, եթե դուրս եկանք, տնտեսություններն ինչքան վնասներ են կրելու, եթե կարող են չեզոքացնել, խնդիր չկա»,-նշեց նա, ապա հիշեցրեց, որ Հայաստանում սահմանին գազի գինը մի քանի անգամ իջել է:

Հայերին ՌԴ-ում նոր վարորդական իրավունքներ ստանալու վերաբերյալ հարցն էլ, նրա տեղեկացմամբ, բոլոր մակարդակներով բարձրացել է, դիմել են, որպեսզի բացառություն լինի Հայաստանի քաղաքացիների համար:

«Ի վերոջ, ՀՀ-ն չի անդամակցել ԵՏՄ-ին որևէ մի պետությանը լավություն անելու համար, սա արել ենք՝ հաշվի առնելով մեր պետական շահը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ