14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարդավառի մեկնարկը կտրվի եկեղեցական տոմարով հուլիսի 22-ի երեկոյան

Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վարդավառի տոնը կամ տիրոջ Պայծառակերպության օրն այս տարի կնշվի հուլիսի 23-ին: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ներկայացմամբ, Հիսուս Քրիստոսը բարձրացել է Թաբոր լեռան վրա և իր ամենօրյա աղոթքների շնորհիվ լուսավոր կերպարանք առել: Այստեղ են եղել նաև նրա աշակերտներից, որոնք վերջնականապես համոզվում են, որ Քրիստոսն Աստծո որդին է: 

«Տոնը Վարդավառ է կոչվում այն բանի համար, որ համեմատվում է վարդի կոկոնի հետ, որի մինչև բացվելը չենք իմանում, թե ինչ գույն ու տեսք է ունենալու: Այդպիսին է նաև Հիսուս Քրիստոսը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քահանան:

Այս տարի էլ, ըստ հոգևորականի, միջոցառումները կնշվեն ճոխ և ավելի լավ, քանի որ միջոցառումների անցկացումը դրվել է պետական հիմքերի վրա և միջոցառմանը միացել են նաև Մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: 

Տոնի մեկնարկը կտրվի եկեղեցական տոմարով, հուլիսի 22-ի երեկոյան ժամերգությունից հետո՝ նախատոնակով: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ