14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Շատ լավ, էդ դեպքում նրանք կմասնավորեցնեն իրենց պոլիկլինիկան, և շահույթը կստանան իրենք» (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նոր նախագիծ, համաձայն որի բժիշկներն անցնելու են էլեկտրոնային համակարգի: «Windows համակարգը կես տարին մեկ կամ մեկ տարին մեկ թարմացնում եք, ինչ-որ մեկն այդ թարմացումների վրա աշխատում է: Նույնն էլ էլեկտրոնային առողջապահական համակարգում է, այս համակարգն էլ պետք է զարգացնել ու սպասարկել, դա իր գոյության գրավականն է»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե որոշ բուժհաստատությունների ղեկավարներ փորձում են միջնորդներ գտնել՝ բարեխոսելու երկրի նախագահի մոտ, որպեսզի իրենց բուժհաստատությունները մասնավորեցման ցանկից դուրս գան, ապա Լ. Ալթունյանն ասաց, որ իրեն նման դեպքեր հայտնի չեն և անձամբ իրեն նույնպես նման հարցերով չեն դիմել: «Ես տեղյակ չեմ»,-նկատեց նախարարը: «Առողջապահության մեջ մարդկանց առողջության համար ոչ մի նշանակություն չունի կուսակցությունը»,-հավելեց նա:

Հարցին, թե ինչու մի շարք բժշկական հաստատությունների մասնավորեցման և ուսանողական պոլիկլինիկայի լուծարման որոշումների մասին տվյալ հաստատությունների անձնակազմը տեղեկացել է մամուլից, և նախնական քննարկումներ տեղի չեն ունեցել, Լևոն Ալթունյանն ասաց, որ ցանկացած փոփոխություն մարդկանց դիմադրությունն առաջացնում է: Դիտարկմանը, թե ցանկացած դեմոկրատական երկրներում նման փոփոխության դեպքում հանրային քննարկումներ են իրականացվում, նախարարն ասաց, հանրային քննարկումներ հիմա ընթանում են: Իսկ թե արդյո՞ք այդ քննարկումներն ուշացած չեն, քանի որ որոշումն արդեն կայացվել է, Ալթունյանն ասաց, որ եթե լինեն էական փաստարկներ, որոշումը կփոխվի. «Բայց այդպիսի էական փաստարկներ չեն կարող լինել, քանզի այդ բուժհաստատություններն աշխատում են մինուսով:

Դիտարկմանը, որ «Հատուկ պոլիկլինիկան, օրինակ, ապացուցում է, որ իրենք «պլյուսով են» աշխատում, նախարարն արձագանքեց. «Շատ լավ, էդ դեպքում նրանք կմասնավորեցնեն իրենց պոլիկլինիկան, և շահույթը կստանան իրենք, ոչ թե պետությունը»:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ