27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կան կասեցումներ և ոչնչացված ապրանքներ. ՍԱՊԾ պետը` պաղպաղակի շուկայից

«Սննդամթերքի անվտանգության մասով իրականացվում է բավականին ծավալուն աշխատանք տարբեր ոլորտներում՝ սննդամթերքի անվտանգության արտադրություններում, կաթնամթերքի վերամշակման ընկերությունում, պաղպաղակ արտադրող ընկերություններում», -Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։  

Նա հայտնեց, որ իրականացվում է բուսասանիտարական մոնիթորինգ, կատարվում է սանիտարական կենդանական ծագման ապրանքների մասով հսկողություն, ակտիվ աշխատանքներ են տարվում պարտադիր սպանդանոցային մորթի անցման ուղղությամբ։ «Ներդրվում են տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի մեխանզիմներ հաց ու միս տեղափոխող տրանսպորտային միջոցների համար, մոտ ժամանակներս մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ մեդիաարշավ կիրականացնեք»:

Ինչ վերաբերում է վերջերս մեծ աղմուկ բարձրացած պաղպաղակների թեմային, մասնավորապես, «Հետք» պարբերականի հրապարակմանը, ըստ որի՝ լաբորատոր փորձաքննության է ներկայացվել 8 արտադրողի «Պլոմբիր» տեսակի պաղպաղակ, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին և չեն պարունակել բուսական յուղ, ՍԱՊԾ պետն ասաց, որ սահմանված ընթացակարգին համապատասխան ծառայությունն իրականացնում է նախապես պլանավորած ստուգումներ։ «Բնականաբար, կան արդյունքները, կան կասեցումներ և ոչնչացված ապրանքներ: Երբ ստուգման արդյունքները կավարտվեն տվյալ ամսվա համար, մենք տեղեկավտությունը կտրամադրենք», – ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ