30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քայլեր են արվում մարզային տրանսպորտի համակարգի բարելավման համար

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը տրանսպորտային սպասարկումով ապահովմամբ: Ներկայացվող նախագծում նշվում է, որ ներկայումս «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` հանրապետությունում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորում երթուղային ցանցեր, որոնք չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը:

«Չվացուցակները կազմվում են այնպես, որ հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչև մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք տեղափոխումը, այնուհետև դեպի Երևան կամ այլ մարզի խոշոր քաղաք ուղևորների արդյունավետ փոխադրումը: Որոշ երթուղիներ տնտեսապես հիմնավորված են, և դրանց համար բազմիցս հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով»,-ասված է նախագծում։ Նշվում է նաև, որ գործող երթուղային ցանցում հնարավոր չէ ներդնել միասնական տոմսավորման համակարգ և շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ, ինչը թույլ չի տալիս ուղևորներին արդյունավետ կազմակերպելու ուղևորությունը:

«Հիմնախնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն, ըստ խոշոր քաղաքների, կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան»։ Նշենք նաև որ արձանագրային որոշման նախագծի ընդունման արդյունքում հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավերտությունը և ոլորտի վերահսկողության մակարդակը: «Քննարկե՞լ եք, ում համար ենք անում, օպերատորների հետ քննարկե՞լ եք,»,-հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վահան Մարտիրոսյանն էլ ասաց, որ մի քանիսի հետ քննարկել են։ «Մեծ մրցույթ ենք հայտարարելու, որ միջազգային օպերատորներն էլ մասնակցեն»,-ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ