12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞ւր ենք հասել այս գործով. վարչապետը՝ ՊԵԿ-ից ու ԿԲ-ից արդյունք է սպասում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառմանը։ «Վերջին ամիսների ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի ու դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառումը ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի մշակման աշխատանքներ»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արեգալադրման դեպքում: Վարչապետը ՊԵԿ-ից ու ԿԲ-ից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը։ «Պարո՛ն Հարությունյան, մենք ո՞ւր ենք հասել այս գործով»,-ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց վարչապետը։ Վարդան Հարությունյանն էլ նշեց, որ արդեն մշակվել է համապատասխան նախագիծ, որը մոտակա օրերին կստորագրվի։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ