27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն անուններ չտվեց, բայց պահանջեց

ՀՀ կառավարությսն այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարականը վերաբերում էր լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին: «Կառավարության ոդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրված լիզենցիաների քանակը 127-իզ նվազեցվել է մինչև 85 , իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին: Միաժամանակ այն ծառայությունները, որ մատոցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես իրավաբանական և ֆզիիական անձանց լիզենցիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարական ձևական պահանջներ և այլն: Ավելին՝ որոշ գերատեսչություններում բացակայում է պետական ծառայությունների մատուցման միասնական մեխամիզմը կամ մեկ պատուհանի հնարավորությունը»,-խնդիրը ներկայացրեց վարչապետը:

Ելնելով դրանից՝ նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1 ամսում մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու և այլ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղ ժամկետներ:

Կառավարության աշխատակազմի ղեկավարին նա հանձնարարեց սահմանել վերահսկողության այս կետի կատարման վերաբերյալ: «Կատարման ընթացքի մասին պարբերաբար զեկուցել: Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք: Մեկ ամիս հետո նման դեպքեր պետք է բացառվեն: Հիմա չենք հայտարարում, թե որ գերատեսչություններն են, յուրաքանչյուրը երևի գիտի, որովհետև որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ