06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Բոլորի համար անսպասելիորեն տեղի ունեցավ իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունն այդ հարցում»

«1992թ. մայիս ամիսը մենք սովորաբար հիշում ենք հաղթանակներով, բայց չմոռանանք, որ այդ ընթացքում լուրջ անհաջողություններ էլ էինք ունենում։ Շահումյանը դատարկվեց, շահումյանցիները դարձան գաղթական՝ ավելացնելով Սփյուռքը։ Մեզ համար կարևոր համարվեց այդ փախստականների հոսքը կանխելը:  ԱԻՄ-ն անում էր ինքնուրույն սկզբում, մենք հիմնական ընդդիմադիր ուժն էինք, բայց հետո  բոլորի համար անսպասելիորեն տեղի ունեցավ իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունն այդ հարցում: Նա առաջարկեց դառնալ Գորիսի պարետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Ենթադրում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիններից մեկն էր, որ հասկացավ կարևորությունը. մեծամասնության համար կռիվ-կռիվ խաղալն ավելի կարևոր էր, քան որևէ լուրջ ստրատեգիական քայլ կատարելը։ Նրանք ազատագրյալ տարածքներում պատմական բնակավայրեր վերականգնելու փորձ չունեին, դա շատերի համար նույնիսկ անհասկանալի էր»,-հավելեց նա:

Ըստ Հայրիկյանի՝ հիմա Արցախում և Հայաստանում բոլոր խնդիրները Սահմանադրության հետ են կապված:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ