18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կողմ կլինի՞ «Ծառուկյան» դաշինքը

«Մեզ համար այս պահին դա օրակարգային հարց չէ, մենք սիրում ենք խնդիրներին անդրադառնալ ճիշտ ժամանակին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց դաշինքի օրակարգում կա 2018 թվականի վարչապետի թեկնածուի հարցը: Նշենք, որ «Ելք» խմբակցությունը խորհրդարանում բարձրաձայնեց այս հարցը, որից հետո քաղաքական դաշտում սկսվեցին մի շարք քննարկումներ, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, երբ լրանում է նախագահ Սերժ սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Քննարկվում է հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը կցանկանա լինել վարչապետ, թե ոչ:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ այսօր հրապարակում դրված չէ կոնկրետ վարչապետի փոփոխության խնդիր: «Մենք այդ թեմայով ասելիք չունենք, երբ կգա ժամանակը, «Ծառուկյան» դաշինքը ներքին քննարկումների, երկրի իրադրության և այլ հաշվառման արդյունքում կարտահայտի իր դիքրորոշումն ու կորոշի»,-նշեց Գևորգ Պետրոսյանը:

Հարցին, թե կողմ կլինի «Ծառուկյան» դաշինքը, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, նա պատասխանեց. «Ես կողմ կլինեմ այն վարչապետին, ում վարչապետությունը կբխի ՀՀ ժողովրդի շահերից, ում վարչապետության օրոք ժողովրդի վստահությունը կմեծանա, իսկ արտագաղթը կկանխվի: Ես երբեք անձնավորում չեմ կատարում ոչ մի հարցում, ով կլինի վարչապետը, կարևոր չէ, կարևոր է, որ նա ցավա երկրի համար, որ ժողովրդավարություն ամրապնդվի, եթե այդ շահերը կբավարարի, ես երկու ձեռքով կողմ կլինեմ դրան»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ