14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կրակոցներ Սյունիքում.կան բերման ենթարկվածներ

Սյունիքի մարզում, հուլիսի 15-ին ծեծկռտուք եւ կրակոցներ են տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի կենտրոնական հատվածում Կապանի բնակիչ 42-ամյա Արթուր Մ.-ն իր մոտ եղած «ՄՌ-153» տիպի, 12 տ/չ, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանով 2 անգամ օդ է կրակել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրան տեղում նկատողություն են արել Քաջարանի բնակիչներ 24-ամյա Պավել Հ.-ն եւ 24-ամյա Հրանտ Ն.-ն՝ ասելով, որ նա իր այդ քայլով խախտում է անդորրը։ Նրանց միջեւ վիճաբանություն է առաջացել, միմյանց հարվածել են, որի ժամանակ էլ Արթուր Մ.-ն հրացանով հարվածներ է հասցրել Պավել Հ.-ի մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ, ըստ տեղեկությունների, լիցքավորել է հրացանը եւ նորից կրակոց արձակել, ինչից էլ Հրանտ Ն.-ն ականջի մասում վնասվածքներ է ստացել։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արթուր Մ.-ն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար, իսկ Պավել Հ.-ն նույն կոմբինատում՝ որպես փականագործ, Հրանտ Ն.-ն էլ՝ նույն կոբինատում՝ որպես պահնորդ։

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները երեքին էլ հրավիրել են ոստիկանություն, որտեղ վերջիններս տվել են ինքնախոստովանական բացատրություններ, որից հետո էլ երեքն էլ ստորագրությամբ բաց են թողնվել։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ