Արամ Սարգսյանը չի առաջադրվելու
ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը չի մասնակցելու նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սարգսյանը:
‘Կուսակցությունը կորոշի, թե ինչ ձևաչափով կմասնակցենք այդ ընտրություններին: Ես չեմ մասնակցի, սակայն քննարկումներ են ընթանում, թե ով կառաջադրի իր թեկնածությունը’,-ասաց բանախոսը: ՀԴԿ-ն առանձնապես համագործակցության եզրեր չի գտնում եւ ոչ մի կուսակցության հետ: Նրանք չեն ընդունում որեւէ կուսակցության գաղափարախոսություն:
ՀԴԿ առաջնորդը հավատացած է, որ նախագահական ընտրություններին նոր թեկնածուներ ի հայտ կգան, սակայն, նրա համոզմամբ` այդ անձինք չեն կարող առանց լուրջ ֆինանսական հնարավորությունների պայքարի մեջ մտնել իշխանությունների հետ: ‘Շատ կուզենայի, որ նման մարդիկ լինեին, կարծում եմ, այնուամենայնիվ, այդպիսիք կգան’,-հավելեց Արամ Սարգսյանը:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին` ՀԴԿ առաջնորդը նշեց, որ այս ընտրություններին Դեմկուսը չի մասնակցել ոչ թե այն պատճառով, որ համապատասխան թեկնածուներ չուներ, այլ այն պատճառով, որ որեւէ ընտրական լուրջ փոփոխություններ Հայաստանում չի տեսնում: