Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հիասթափված է
Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը կդիմի դատարան:
Վաղակետ ազատման անկախ հանձնաժողովը մերժել է Արմեն Տեր-Սահակյանի դիմումը:
Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արմեն Տեր Սահակյանի որդին՝ Աբգար Տեր Սահակյանը:
«Խեղկատակություն է բոլորը, հայրս փոխանցում է` անլուրջ հանձնաժողով է ու ձևական է գործում: Շատ հիասթափված ենք »,-նշեց Աբգար Տեր Սահակյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:
«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։