21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է ականջ սղոցող քննադատություններին

Վստահ չեմ, որ ճիշտ կամ խելամիտ է արտահայտվել Ալեքսանդր Արզումանյանի՝ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակման մասին, քանի որ լինում են անձինք, ովքեր իրենց անցած ճանապարհով տալիս են բոլոր հարցերի պատասխանները։ Պարզապես ականջ սղոցող ու հնաոճ ձայնասկավառակից հնչող քննադատությունները, դրանց կազմակերպված բնույթը ստիպում են դա անել։

Ալեքսանդր Արզումանյանի հետ աշխատել եմ 5 տարի նույն հանձնաժողովում, միջխորհրդարանական տարբեր կառույցներում, միասին ենք առաջ մղել մեր հարաբերությունները որոշ առանցքային երկրների հետ։

Կարող եմ շատ բան ասել, բայց բավարարվեմ մեկով. Ալեքսանդր Արզումանյանն իր գործի պրոֆեսիոնալ է, պետական աներեր մտածողությամբ օժտված անձ, ով պատիվ կբերեր աշխարհի յուրաքանչյուր երկրի դիվանագիտական կորպուսի։

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ