15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Գաղջ մթնոլորտում պետականաշինության գործընթացի նման լուսավոր կետերը գնահատել է պետք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ Դանիայում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ:

«Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի պետականության կայացման ամենաբարդ ու պատերազմական տարիներին ՀՀ դեսպանն է եղել ՄԱԿ-ում, հետո ԱԳ նախարարն է եղել, գաղափարական պատճառներով հրաժարականի դիմում է ներկայացրել ու երկար տարիներ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, 2008-ին ԼՏՊ նախընտրական շտաբի պետն է եղել, հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավոր…

Ու երբ իրերի դասավորմամբ քաղաքական գործընթացներից դուրս է մնում, և իրեն պետության ղեկավարը դեսպանի պաշտոն է առաջարկում, ինքն էլ համաձայնվում է, ապա դա խոսում է ազգային-պետական առողջ ու հասուն մոտեցումների մասին` համ առաջարկության, համ էլ համաձայնության համատեքստում:

Երբ միջանձնային հարաբերությունները, քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները մի կողմ են դրվում, և որոշվում է նման տրամաչափի գործչի գիտելիքն ու փորձը ծառայեցնել պետության շահին, ապա դա նոր որակի պետական կառավարման ու պետական շահի գիտակցման նոր մակարդակի մասին է խոսում: Գաղջ մթնոլորտում պետականաշինության գործընթացի նման լուսավոր կետերը գնահատել է պետք, ոչ թե փնովել»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ