Անձրեւ ու ամպրոպ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-16-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: