07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ես կռիվ չեմ անում, որ ուժեղ կամ թույլ լինեմ. Վանաձորի քաղաքապետը` մարզպետի հետ հարաբերություններից

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հերքում է լուրերը, թե իր ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հարաբերությունները լարված են: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքապետն անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե մի շարք համայնքապետերի, այդ թվում իր հարաբերությունները լարված են մարզպետի հետ` նա ասաց. «Դրանք ծիծաղելի լուրեր են: Մարզպետի հետ մենք շատ լավ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք»:

Մամիկոն Ասլանյանը հավելեց, որ իրենք երկուսն էլ նույն քաղաքական թիմի անդամ են, իսկ մարզպետը  մարզի ՀՀԿ-ի կառույցի ղեկավարն է: «Նա երբեք իրեն թույլ չի տվել խառնվել քաղաքապետարանի ներքին գործերին, գործավարությանը: Ուժեղ է այն քաղաքապետը, ում տնտեսությունը աշխատում, շնչում է, ում քաղաքը կարգի է հրավիրվում: Ես կռիվ չեմ անում, որ ուժեղ կամ թույլ լինեմ: Մենք նորմալ աշխատում ենք մեր վերցրած կուրսով ու առաջ ենք գնում»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ