11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արցախը ՀՀ-ի մարզն է. «Սասնա ծռերի» պաշտպանների նկատմամբ սանկցիա

Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Սասնա ծռերի 18 անդամի գործով դատաքննությունը: Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի և Տիգրան Մանուկյանի  պաշտպան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ և դիմելու է փաստաբանների պալատ` նրա նկատմամբ տույժ կիրառելու համար: 

Այնուհետև դատավորը շարունակեց նիստը, որը գտնվում է ամբաստանյալների ճանաչման փուլում: Դատավորը դիմեց ամբաստանյալ Արամ Մանուկյանին և ճշտեց անուն ազգանունը, ապա հարցրեց, թե որտեղ է ծնվել նա: Վերջինս պատասխանեց`  Արցախում 1994 թվականի հուլիսի 13-ին: Դատավորը ճշտեց` ԼՂՀ-ո՞ւմ: «Ոչ, ՀՀ մարզ Արցախում»,-եղավ Արամ Մանուկյանի պատասխանը: Ապա նա շարունակեց, որ Արցախը Հայաստանի մասն է: 

Ապա Արտյուշ Գաբրիելյանն ասաց, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Երվանդ Վարոսյանը, Գրիշա Բալասանյանն առանց դատարանի  թույլտվությամբ լքել են դատական նիստերի դահլիճը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու համար: 

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ